fbpx
Խորհրդարան

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել. Փաշինյան

Երբ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել, նկատի ունենք, որ նաեւ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետեւ եթե տարածք գրաված չլինեին…»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա. «Դրանով ասվում է, որ անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»։

Փաշինյանի խոսքով՝ սրա ներքո Հայաստանը նկատի ունի նաեւ նախորդ տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթք-Խոզնավար հատված ներխուժելը. «Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա»։

Ըստ նրա՝ գոհացուցիչ փաստ է, որ երեկ ՀԱՊԿ-ի նիստ տեղի ունեցավ. «Կարծում եմ՝ տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ