Երեկ՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ։
- ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը․ ՊՆ
- Համածառայակցի կրակոցից վիրավորվել է շարքային Սենիկ Սահակյանը․ ՊՆ
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից», – ասված է ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ։