fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրում է․

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»։

Րոպեներ անց նա ևս մեկ գրառում է կատարել․

«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»։

Նշենք, որ ավելի վաղ՝ դեռևս ժամը 08:00-ն չլրացած, Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար, որը կեղծիք էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ