Զինված Ուժեր

Ադրբեջանը կրակ է վարել Վարդենիսի զորամասի ուղղությամբ, սպասեք կոշտ պատասխանի․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Սպասեք կոշտ պատասխանի»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3282629311773206?__cft__%5B0%5D=AZVfnZL4I5gSPtQRU-QMlofSsuXZUygaiWbPZrYPzAdffB5iCj8BarX8xFFKW0mSrfQBq2mYVlmbJmY57uP8i0SUsmgC5X68vZKnZUAWe88_vZGVVrJBghmgUY-_60HQpRCw1PtxdzZFI3jbnfR9ZPnC&__tn__=%2CO%2CP-y-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ