Հակառակորդը կրկին չի պահպանել մարդասիրական հրադադարը և գիշերվա ընթացքում ու առավոտյան խախտել է այն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշաննա Ստեփանյանի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ խոսնակը մի քանի գրառում է կատարել խախտումների վերաբերյալ։
«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»։
«Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»:
«Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339885306047606?__cft__%5B0%5D=AZURrpfIRr7kb0VAtJvr8XKJiyvdxhF85lTJIpQyZ-_3qbvW19ZzohgmveE2W9G5rLN4svDkb6bhViQULFtCZsbexVKjNPCNSR15ONKMYcqwTJYc9qG2E_CBvnGVmira6yI&__tn__=%2CO%2CP-R
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339782442724559?__cft__%5B0%5D=AZU_TaMhh5YiHhZ8Gc3j1JaE4m52ZXoC-I3RTDn-ZNHlvAZJpdUKUx6Btb9rEvCfagKaUdeDR5wWeeT03rBjM6bVxRVGz07IkZN4xnsnmNvwvd9BIM4kHBQThYxxzgGDtTM&__tn__=%2CO%2CP-R
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3339261219443348?__cft__%5B0%5D=AZVvPgCVEBHLqQxHymQpbw-zt3l-gu_iXKD4QChY7yHcpWxOAR-YvK3zv2BSrCnJ302sfG6dFtosVoEjLEnlsuVORW4z9PwJ2eTxi4rVWckqKgUPJxblfAKFhJzcRreejzk&__tn__=%2CO%2CP-R

