fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը միտված է թույլ չտալ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցին։

Նա ասաց, որ ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար։

Փաշինյանը նաև նշեց, թե Ադրբեջանն ինչ միջոցով է դա անելու․ նրանք ցույց են տալու, թե իբր Հայաստանն ու Արցախը դեմ են խաղաղությանը, սահմանազատմանն ու սահմանագծին, և այս ֆոնին իրականացնելու են ագրսեիվ քաղաքականություն։ ՀՀ ղեկավարն ասաց, որ մենք արդեն տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները միտված են թույլ չտալու, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ Իսկ սրա նպատակն արդեն Հայաստանի 30-ամյա շրջափակումը շարունակելն է։

Փաշինյանը խոսելով եռակողմ աշխատանքային խմբի մասին, ասաց, որ իրենք առանց սեթևեթելու շարունակելու են աշխատանքը եռակողմ խմբում, որպեսզի ճեղքվի Հայաստանի շրջափակումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ