fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Տեղացիներից մեկի խոսքով՝ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է և անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ