Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուղերձում Ալիևը նշում է, որ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։
