fbpx
Արցախ

Ադրբեջանը փորձում է ընդլայնել Հայաստանի շրջափակումը. Ալեքսանդր Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս վրացադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին:

«Դավիթ Գարեջի համալիրի շուրջ միահյուսվել են Բաքվի` «Մեծ Ադրբեջան» ձևավորելու տարածաշրջանային հավակնությունները` ներառելով Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանները (Մառնեուլ, Ռուսթավի, Գարդաբանի): Ադրբեջանը, փորձելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, նպատակ ունի ադրբեջանա-հայկական հակամարտությունում ներքաշել Վրաստանին, մասնավորապես կփորձի ընդլայնել Հայաստանի շրջափակումը»,- գրել է Լապշինը` ուշադրություն հրավիրելով ոչ պակաս հետաքրքիր հանգամանքի՝ հոգեբանական գործոնի վրա:

«Վերջին տարիներին Ադրբեջանը, իրեն համարելով Կովկասյան Ալբանիայի հետնորդը տարածաշրջանում, մեծ ջանքեր է գործադրում քրիստոնեա-ալբանական մշակույթը ժողովրդականացնելու ուղղությամբ: Լինելով շիա մուսուլմաններ, նրանք իրենց համարում են վաղ քրիստոնյաների ժառանգները: Ավելի անհեթեթ է հնչում այն փաստը, որ Ադրբեջանի և Ղարաբաղի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներ համարում են իրենց պատմական ժառանգությունը` դրանով ակամա իրենց ճանաչում են հայ ժողովրդից ակամա անջատված մաս:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամաչում են իրենց հավատի համար … Սակայն, դադարեցնելով հարգել իրենց սեփական հավատն ու մշակույթը, ադրբեջանցիները կարող են վտարանդի դառնալ ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական աշխարհի համար»,- գտնում է Լապշինը:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև վերջին օրերին վիճահարույց Դավիդ Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանական բանակի զինծառայողները զենքով մտել էին վանք, դիրքավորվել ու արգելել էին վրացական ուղղափառ եկեղեցու հոգևորականների մուտքը եկեղեցի, մի բան, որ շատ տարօրինակ է մուսուլմանների համար, քանի որ նրանց արգելված է մուտքը քրիստոնեական եկեղեցի: Այստեղ հոդվածագիրը հիշել է Իսրայելի բանակում իր ծառայության տարիները, երբ իրենց խստիվ արգելվում էր մուտք գործել մզկիթ կամ եկեղեցի:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ