fbpx
Սպորտ

Ադրիանն այսօր ֆանտաստիկ էր․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել թիմի 32-ամյա դարպասապահ Ադրիանի ելույթը՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության համար պայքարում։ Հիշեցնենք, որ Երեկ Կլոպի թիմը հաղթեց «Չելսիին»։ Այդ խաղում «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոնին փոխարինում էր Ադրիանը։

«Ու՞ր էր Ադրիանը, երբ մենք շաբաթներ առաջ մրցում էինք «Ման Սիթիի» հետ։ Դարպասապահների մարզիչն ինձ ասաց, որ նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարզավիճակ հավաքի։ Նա չուներ այդ ժամանակը, բայց այսօր նա խաղաց ուղղակի ֆանտաստիկ։ Ես չգիտեմ, թե վերջին անգամ նա երբ է դաշտ դուրս էկել պաշտոնական խաղում, բայց այս անգամ նա խաղաց բոլոր գովեստներից ավելի բարձր։

Ադրիանը լավն է ոչ միայն դաշտում, նա նաև իսկական առաջնորդ է հանդերձարանում։ Ընդմիջման ժամանակ նա ավելի բարձր էր խոսում, քան ես։ Նա արժանի էր այս հաղթանակին։ Նա ֆանտաստիկ խաղաց ամբողջ 120 րոպեների ընթացքում, իսկ 11-մետրանոցների շարքի ժամանակ գրանցած սեյվը դարձավ տորթի ամենահամեղ մասը», – ասել է Կլոպը հաղթանակից հետո ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ