fbpx
Աշխարհ
11:12 09/01/2020

Ադբեջանի խորհրդարանական ընտրություններին մասնացելու համար 2000-ից ավելի մարդ է դիմել

Ադրբեջանում փետրվարի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար դիմել է 2381 մարդ։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։

Նրա խոսքով՝ 2270 մարդու թեկնածությունն արդեն հաստատված է։ Ստորագրման թերթիկները վերցրել է 2149 թեկնածու, 1041-ը դրանք վերադարձրել է լրացված, նրանցից պաշտոնապես գրանցվել է 617-ը։

«Գրանցված թեկնածուներից 149-ը առաջադրվել է 14 քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, 462-ը՝ անհատական կարգով»,-ասել է Պանախովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ