Աշխարհ

Աֆղանստանում առնվազն 66 մարդ է տուժել պայթյունների հետևանքով

Առնվազն 66 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի արևելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետևանքով:

Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել էր 30 տուժածների մասին:

«Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետևանքով»,- ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ