fbpx
Աշխարհ

Աֆղանստանում «Թալիբանի» բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել

Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման բանտերից ավելի քան 50 մարդու են ազատել։ Այս մասին հաղորդում է «Tolo News»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ առնվազն 34 մարդ ազատ է արձակվել երկրի հյուսիսարևելյան Բաղլան Գավառի բանտից: Տեղի ոստիկանությունից հաստատել են, որ ազատ արձակվածների շարքում կա 7 ոստիկան, 7 զինծառայող, ազգային անվտանգության տնօրինության 3 աշխատակից և 17 խաղաղ բնակիչ:

Նշվում է, որ ևս 13 մարդ ազատ է արձակվել Քունդուզ նահանգում գտնվող թալիբների բանտից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ