fbpx
Աշխարհ

Աֆրիկայում անոմալ ցրտեր են․ գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան

Աֆրիկայում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետությունում անոմալ ցրտեր են գրանցվել։ Երկրի որոշ քաղաքաներում արդեն օրեր շարունակ ձյուն է տեղում, իսկ ճանապարհները պատվել են մերկասառույցով։

Այս մասին հայտնել են տեղի օդերևութաբանական ծառայությունից։

Նշվում է, որ այսպիսի անոմալ եղանակի պատճառը Անտարկտիդայից ՀԱՀ մուտք գործած դառը հոսանքներ են, որոնք, ըստ կանխատեսումների, դեռևս մեկ շաբաթ կպահպանեն իրենց ազդեցությունը։

Ըստ աղբյուրի, ՀԱՀ-ի որոշ հատվածներում ռեկորդային ցրտեր են գրանցվել՝ մինչև 10 աստիճան զրոյից ցածր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ