fbpx
Քաղաքականություն

ԱԳ նախարարը՝ դեսպանահավաքի և դիվանագետների բերած ներդրումների մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Գյումրիում ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

«Արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով՝ անվտանգության օրակարգից սկսած, մեր ամենագերակա խնդրից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցից սկսած, վերջացրած մարդկային շփումների, մշակութային, կրթական, տնտեսական, մարզային և բոլոր այլ ուղղություններով: Եվ մենք շատ ինքնավստահ ընդլայնում ենք այդ շրջանակը:

Շատ ինքնավստահ ենք, որովհետև այսօրվա պայմաններում՝ և՛ հեղափոխությունը, և՛ այն ծրագրերը, որոնց շուրջ մենք աշխատում ենք՝ որպես կառավարություն, բոլոր ուղղություններով համալրում են այդ կարողությունները: Արտաքին ոլորտը պարտավորված է լավագույնս ծառայելու այս ամենին, ծառայելու մեր նպատակներին: Դեսպանահավաքի ժամանակ էլ նույնպես ասում էի, որ մեծ ուշադրություն եմ տալիս շոշափելի արդյունքի վրա աշխատելու պահանջին, աշխատելու ինքնավստահ՝ օգտագործելով այն ամբողջ վստահությունը, որ ձևավորված է մեր երկրում: Ինքնավստահ, ռեալ, կոնկրետ արդյունքների վրա՝ մեր երկիրի նպատակներին նպաստելու համար»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ