Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանում ական է պայթել, որի հետևանքով 2 ադրբեջանցի մահացել է, իսկ 3-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ մահացողները եղել են ընտանիքի անդամներ։
Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունների հետևանքով արդեն մահացել են 12 ադրբեջանցիներ։