fbpx
Իրավական

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Փողերի լվացման, կաշառք վերցնելու ու գույքի հափշտակման համար մեղադրվող նախկին գլխավոր դատախաղ, Քննչական ծառայության նախկին պետ Աղվան Հովսեփյանը մնա կալանքի տակ, նրա խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ նախկին պաշտոնյայի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ կալանավորումը գրավով փոխարինելու համար, բայց դատարանը մերժել է միջնորդությունը։

Ալեքսանյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ, նրանք կդիմեն Վճռաբեկ դատարան։

Նշենք նաև, որ Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ