fbpx
Հասարակություն

Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցերից

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում տոնական միջոցառումների ժամանակ խուսափեց պատասխանել Մարտի 1-ի քրեական գործի վերաբեյալ հարցերին պատասխանել։

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, ինչին նա արձագանքեց. «Բոլորիդ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»։

Մյուս հարցերին էլ չպատասխանեց և շատ արագ հեռացավ։

Նշենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։

Նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին այս պահին մեղադրանք է առաջադրված փորձաքննության արդյունքները կեղծելու համար։ Այժմ Վահագն Հարությունյանը հետախուզման մեջ է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ