fbpx
Հայաստան

ԱԳՆ-ի հիմնական գերակայությունը շարունակում է մնալ ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության ապահովման հարցը

Այսօր` հունիսի 11-ին, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ 2019 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր կառուցողական դիրքորոշումն այս հարցում՝ ի դեմս կառավարության, վարչապետի, Ազգային ժողովի և արտաքին գործերի նախարարի:

«Անցած տարվա ընթացքում երկու համաձայնագիր է ձեռք բերվել, որոնք ուղղված են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն և խաղաղության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, որոնց շրջանակներում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների փոխադարձ փոխանակում է իրականացվել»,- հավելեց արտգործնախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ