fbpx
Հասարակություն

ԱԳՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Իտալիա այցելելուց

Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։ Հայտարարությունում նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացինեռրին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածմամբ։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ