fbpx
Կառավարություն

Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am հատուկ կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար», – ասվում է փաստաթղթում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ