Քաղաքականություն
14:20 06/03/2020

ԱԳն-ում տեղի է ունեցել ՄԱԿ կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող հանդիպում

Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին իրենց իրավասության ոլորտներում գրանցած առաջընթացի, առկա բացերի և մարտահրավերների վերաբերյալ։

Կողմերն ընդգծեցին նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ արդեն իսկ իրականացված քայլերի ամփոփման և հետագա անելիքների հստակեցման տեսանկյունից։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԿԶՆ-ների իրականացման նպատակով համակարգող մարմնի ստեղծումը  և տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԿԶՆ խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի շուրջ քննարկումները գտնվում են ավարտական փուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ