ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել -ում: խոսնակը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ:
«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157137531017434
