Հարձակվող Սերխիո Ագուերոն նվերներ է արել «Մանչեսթեր Սիթիի» աշխատակիցներին նախքան «Բարսելոնա» տեղափոխությունը:
Անգլիական ակումբի ավելի քան 60 աշխատակից՝ ամբողջ անձնակազմը, ովքեր անմիջապես աշխատում են առաջին թիմի հետ, ֆուտբոլիստից Hublot և Tag Heuer ժամացույցներ են նվեր ստացել՝ մոտ 1000 ֆունտ սթերլինգ արժողությամբ: Ժամացույցների վրա գրված է Gracias! Kun Aguero («Շնորհակալություն! Կուն Ագուերո»):
Ագուրեոն աշխատակիցների շրջանում խաղարկել է նաև իր Range Rover Evoque-ը: Մեքենան շահել է թիմի հանդերձանքով զբաղվող աշխատակիցներից մեկը:
Ֆուտբոլիստը նաև նշանակալի գումար է հատկացրել ֆուտբոլիստների կողմից ակումբի աշխատակիցների կանոնավոր օգնության ֆոնդին: