fbpx
Սպորտ

Ագուերոն ամռանը կդառնա Բարսայի ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն՝ Սերխիո Ագուերոն, մեկ ոտքով կատալոնական «Բարսելոնայում» է։

Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Նշվում է, որ հունիսի մեկին արգենտինացի հարձակվողը կդառնա «Բարսայի» ֆուտբոլիստ ու պայմանագիր կկնքի ակումբի հետ 2 տարով։

Ըստ աղբյուրի՝ 32-ամյա Ագուերոյի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին, այսինքն՝ ֆուտբոլիստը Իսպանիա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ