Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով հուլիսի 1-ին է տեղափոխվել «Բարսելոնա», արդեն իսկ ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կա նման հավանականություն, քանի որ Ագուերոն տեղափոխվել էր «Բարսա» հենց Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում խաղալու համար։
TYC Sports-ի լրագրողը հայտարարել է, որ Ագուերոն իրեն խաբված է զգում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի գիշերը հայտնի դարձավ, որ Մեսսին չի շարունակի կարիերան կատտալոնական ակումբում։