fbpx
Սպորտ

Ագուերոյին լավագույնն են համարել ԱՊԼ-ի վերջին տասնամյակում․ BBC

BBC-ն հարցումներ է անցկացրել՝ փորձելով որոշել ԱՊԼ-ի վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստներին:

Համաձայն հարցումների՝ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի առաջատարներից Սերխիո Կուն Ագուերոն՝ հավաքելով ձայների 26%-ը:

Երկրորդ տեղում 12%-ով «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլներն է։ Դե իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին 11%-ով:

Չորրորդ տեղում անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին է 10%-ով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ