«Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներթափանցելով Հադրութ, ահաբեկել է բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին»,- Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
