Արցախ

ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել 2 նախարարների և վարչակազմի ղեկավարի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Այս մասին նախագահը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

«Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար: Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ

Օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու ենք բոլորս, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի»,- հայտնել է Արցախի նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ