fbpx
Արցախ

ԱՀ նախագահը ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Նախագահը հայտնում է, որ  ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.
Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3273901609502029/?__xts__[0]=68.ARDUkOVnd__3pbUymT4sfcEe-01OpKpHseP5vbQj7qhjvoefmgEPfvV_xOxx9jokfe40XbdswKaFuFmeEVNn2WW3Oy5FxSn-SscUV7F5Y4dteWi9flmNEXY6umIRBR8Exn-Qp5SPsgC02oRlbuZCKB_cmT9abXEya8e_qKrzhx9KifHOEHned1FiA8UbCVgBbSfgRdSVPricSg9jhAq5BG9X-CzAVOB_QyCtIorhcnSO4PLcVD0rBPGYMZRWTwZ-6-IVoPCkRXE6xsnizAmCgBIgmE59GmBdtwoHa88iMGLIPFOLlwV-00jsm1SSJJvvLjYt0BC4CUzwK8fFh8o5eVJciaRXTJcsshg&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ