fbpx
Արցախ

ԱՀ նախագահը կրկին հանդիպել է Միասնական հայրենիք կուսակցության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»,-ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/pcb.529838747713503/529837214380323/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ