Առողջապահություն
20:00 10/05/2020

ԱՀ-ում կորոնավիրուսով վարակված 2 պացիենտի թեստի արդյունքը բացասական է

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել:

Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Zondag 10 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ