fbpx
Աշխարհ

Ահաբեկչական հարձակում` Իրանում

Երեկ՝ երեկոյան ահաբեկչական պայթուն է որոտացել Սիստան և Բալուչիստան նահանգներում. տեղեկացնում է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժինը:

Պայթյունը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան ավտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկին տեղափոխող ավտոբուսի մոտ:

Պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 12-ը:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Զոլմ» («Ջեյշ ալ Ադլ»-խմբ.) ահաբեկչական խմբավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ