Կոլումբիայի սահմանային Սարավենա քաղաքում ահաբեկչություն է իրականացվել․ քաղաքի կենտրոնում ռումբ է գործի դրվել, որի հետևանքով կա առնվազն մեկ զոհ և 20 վիրավոր։
Այս մասին հայտնում է Կոլումբիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռումբը դրված է եղել մեքենայի մեջ, որն էլ պայթեցվել է։ Մեքենան գտնվել է կառավարական շենքերի մոտ ու զոհը դրանցից մեկի անվտանգության աշխատակիցն է եղել։
Ըստ աղբյուրի՝ նախնական վարկածով՝ ահաբեկչության գլխին կանգնած է Անտոնիո Մեդինան, ով խմբավորում է ղեկավարում։