Աշխարհ

Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքեր համախմբում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Էմանյուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ:

Նա հայտնել է, որ առանձին վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներքո կատարված ցինիկ և դաժան հանցագործությունը:

«Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականության գաղափարը բացարձակապես խորթ է ահաբեկիչներին: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական համախմբում», – ասվում է Պուտինի հեռագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ