Աշխարհ
11:52 20/10/2021

Ահաբեկչություն Սիրիայում․ զոհվել է 14 զինծառայող (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 10-ից ավել զինծառայող է զոհվել։

Այս մասին տեղեկանում ենք սիրիական ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող Ռայիս կամրջի վրա։ Ահաբեկիչները գործարկել են 2 պայթուցիկ սարք այն պահին, երբ անցնելիս է եղել սիրիական բանակի զինվորներով ավտոբուսը։ Պայթյունը խլել է 14 զինծառայողի կյանք։

Նշվում է նաև, որ սակրավորներին հաջողվել է ևս մեկ պայթուցիկ սարք վնասազերծել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ