fbpx
Աշխարհ

21:30 21/8/2019

Ահաբեկչությունը շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր․ ՄԱԿ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ այսօր ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել, որտեղ նշվում է.

«Ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր: Այն շարունակում է վնաս պատճառել անհատներին, ընտանիքներին ու համայնքներին: Սպիները խորն են և ինչքան էլ որ խամրեն ժամանակի ընթացքում, երբեք չեն անհետանա»:

Այս տարվա թեման է «Վերապրելով ահաբեկչությունը. դիմակայելու ուժը» շեշտադրում է զոհերի վերապրածների դիմակայունությունն ու խիզախությունը և հարգանքի տուրք մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր հաղթահարել են ողբերգությունը՝ դառնալով ահաբեկչության դեմ պայքարում առաջամարտիկներ։

Վերեվ