fbpx
Հասարակություն

Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, մայիսի 4-ին,կայացած դատական նիստն ավարտվել է։ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված սիրիացի վարձկան երկու ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ