fbpx
Էկո

Ստորերկրյա ջրերի արտահոսք Սյունիքում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․

«Սույն թվականի փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ ժանգագույն ջուր։

Նույն ժամանակահատվածում ահազանգ է ստացվել նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ստորերկրյա ջրերի մակերևույթ արտահոսքի վերաբերյալ: Ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրություն և տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավականին երկար ժամանակ է չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։

Նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեռնարկության կողմից իրականացվում էին արտահոսքի հետևանքով առաջացած ջրաբերուկի մաքրման աշխատանքներ ձեռնարկության և հարակից տարածքներում, մայրուղում»:

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2857555694495688?__cft__%5B0%5D=AZUwunrr_b0_WIKzyxqtbH0eQYaZBN3aW4x2ztTUw7e-cAxoA7t4LWMWyU6Fep0qpilMxaAm_hJEgx7ZSuIsyKygYgXiFy_usCIHqE6NvMkgh625oq35TNU_loFP5VRShvMwW8vz-3zuzdSaujvfZkEC&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ