fbpx
Հասարակություն

Շահմար, գյուրզա, լորտու և իժ. 16 ահազանգ նկատված օձերի վերաբերյալ

Հունիսի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Ջրվեժ, Շիրակի մարզի Հողմիկ, Արագածոտնի մարզի Փարպի և Կարին գյուղերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 8 շահմար, 2 գյուրզա, 2 լորտու, 2 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ