ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, և իրենց պայքարն անիմաստ է:
«Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ»,
«թողե’ք, որ մի քիչ հանգստանա, հենց ինքը չի ուզում»,
«նրա գաղափարները լրիվ կիսում ենք և շարունակելու ենք իր գործը»,
«աղջիկ (տղա) ջան, ինչո՞ւ ես այս նյութերով կիսվում, պայքարում, անիմաստ է, չի գալու ինքը, հաստատ բան եմ ասում», և այլն:
Սիրելի’ ուսանողներ,
պաշտոնապես հայտարարում եմ՝
նա, ով երբևէ ձեզ նմանատիպ խոսք է ասել կամ կասի, ոչ միայն իմ ընկերը չէ, այլև զբաղված է իմ մասին ստոր ստախոսությամբ:
Անգամ չէի անդրադառնա այս թեմային, ինքս եմ խնդրել դադարեցնել դասադուլի ձևով պայքարը, սակայն չեմ կարող հանդուրժել իմ անունից ուսանողներին մանիպուլացնելու նենգ փորձերը:
Ընդ որում, իմ այս նույն «ընկերները» ուսանողների և նոր մասնագետների սիրտը շահելու համար հանդես են գալիս որպես իմ բարեկամ, իսկ զուգահեռաբար ամոթալի հրճվանքով կեղծ «ֆինանսական խախտումներ» են ներկայացնում ոստիկանություն, միայն թե ինձ վնասեն:
Հ.Գ.
Որպեսզի պարզ լինի, որ իմ անունից կեղծ ընկերներիս բոլոր այլ տեսակի պնդումները ստախոսություն են, հիշեցնեմ միակ ճշմարիտը. «իմ դիրքորոշումը եղել է, կա և լինելու է նույնը. այդ աշխատանքն ինձ համար, ի տարբերություն շատերի, բացառապես ալտրուիստական է, և հետևաբար՝ իմ լինել կամ չլինելը կախված է երկու հիմնական շահառուների՝ ուսանողների և պետության համատեղ ցանկությունից»:
https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/2629492130435326