fbpx
Հասարակություն

Ահազանգից հետո փրկարարները շտապել են օգնության

Մայիսի 15-ին, ժամը 06:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքի իր բնակարանում, չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, ընկած է եղել Մ.Պ.-ն (ծնված 1942 թ.), ում մոտեցրել են անկողնուն:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ