Աշխարհ

ԱՀԿ-ն կազմակերպում է բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրում և հետազոտություն

Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտարարել է․

«Սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին թեսթավորումները»:

Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտնել է, որ պատվաստանյութի առաջին թեսթավորումները սկսվել են ընդամենը 60 օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ վիրուսի գենետիկ հաջորդականությունը։  Սա աներևակայելի ձեռքբերում է։ Մենք խորհուրդ ենք տալիս աշխարհի հետազոտողներին պարբերաբար փորձնական դեղամիջոցների գնահատում կատարել

«Սա մեծ միջազգային հետազոտություն է՝ նախատեսված հուսալի տվյալներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ցույց տանք, թե բուժման որ մեթոդներն են ավելի արդյունավետ։ Մենք այս հետազոտությունն անվանել ենք համերաշխության փորձաքննություն»,―հավելե է նա։

Գեբրեեսուսի խոսքերով՝ բուժման պոտենցիալ մեթոդների և COVID-19 վարակի դեմ դեղամիջոցների որոնումներն արագացնելու համար ԱՀԿ-ն և նրա գործընկերները կազմակերպում են բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրման և համեմատության բազմերկրյա հետազոտություն։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ