fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում դեռևս չհանել սահմանափակումները․BBC News

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը նախազգուշացրել է բոլոր երկրներին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարած սահմանափակումները թուլացնելու դեպքում հնարավոր է վարակի ավելի մեծ բռնկում։

ԱՀԿ գործադիր տնօրենի խոսքով՝ չնայած տնտեսության վրա ազդելուն, պետք է պահպանել խստացումները, որ վիրուսը նահանջի։ Բացի դա Թեդրոս Գեբրեյսուսը  տեղեկացրել է, որ Աֆրիկայում վարակը շատ արագ տարածվում է։ Սրան զուհագեռ Եվրոպական երկրներում գրանցվում է դրական դինամիկա։

«Ես գիտեմ, որ որոշ երկրներ արդեն պատրաստվում են չեղարկել մեկուսացման վերաբերյալ սահմանափակումները: ԱՀԿ-ն, ինչպես և բոլորը, ցանկանում է, որ այդ սահմանափակումները չեղարկվեն: Միեւնույն ժամանակ սահմանափակումների չափազանց վաղ չեղարկումը կարող է հանգեցնել մահացու բռնկման: Թուլացման ուղին կարող է լինել նույնքան վտանգավոր, որքան և հակառակ դեպքում, եթե այն պատշաճ կերպով չկառավարվի»,-նշել է ԱՀԿ գործադիր տնօրենը:

Աղբյուրը՝ BBC News

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ