fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն մտադիր է 2022-ին սկսել՝ քովիդի մասով գլոբալ համաձայնագրի քննարկումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է գլոբալ համաձայնագրի ստեղծում ու քննարկում նախաձեռնել 2022 թվականին։

Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նա նշել է, որ այստեղ խոսքը վերաբերվում է համաճարակներին օպերատիվ արձագանքելուն։

Նրա խոսքով՝ համաճարակի ավարտի համար պետք է, որ աշխարհի բնակչության առնվազն 70 տոկոսը պատվաստված լինի մինչև 2022-ի կեսերը։

Գեբրեյեսուսի կարծիքով՝ որոշ երկրներում պատվաստանյութի չափից շատ կուտակման հետևանքով ստեղծվել են կատարյալ պայմաններ՝ Օմիկրոն շտամի առաջացման համար։

Նա նաև բոլոր երկրներին կոչ է արել՝ ամրապնդել առաջնային բժշկասանիտարական օգնության համակարգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ