Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հույսերը մեծ են, սակայն այս պահին չկա որևէ կախարդական փայտիկ և կարող է երբեք էլ չլինել:
«Այժմ մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, և մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք մարդկանց կպաշտպանեն վարակվելուց»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ բռնկումները զսպելու հիմնական միջոցը մնում է հիվանդության վերահսկողությունը՝ թեստավորում, մեկուսացում, բուժում, կոնտակտավորների հայտնաբերում և մեկուսացում:
Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 18.307.885 մարդ: Հիվանդներից ավելի քան 11 միլիոնը բուժվել է, 690 հազարը՝ մահացել: