fbpx
Աշխարհ

Դժվար է հստակ ասել, որ մենք պատվաստանյութ կունենանք․ ԱՀԿ ղեկավար

BBC-ի հաղորդմամբ՝ երաշխավորված չէ, որ գիտնականները կարող են մշակել COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ԵՄ խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ընթացքում նշել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ մշակվի, ապա այն, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի առնվազն մեկ տարի։

«Դժվար է հստակ ասել, որ մենք պատվաստանյութ կունենանք։ Մենք երբեք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չենք ունեցել։ Եթե պատվաստանյութ հայտնաբերվի, հույս ունենանք, որ այն կհայտնաբերվի, ապա այն կլինի առաջինը»,- ասել է Գեբրեյեսուսը ԵՄ օրենսդիրներին։

Աշխարհում այժմ փորձարկվում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ