fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն հորդորում է չտրամադրել իմունիտետի անձնագրեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ներկայում չկան ապացույցներ այն բանի, որ COVID-19-ից բուժված և հակամարմիններ ունեցող մարդիկ պաշտպանված են կրկնակի վարակումից։ Այս պատճառով նրանք կոչ են անում իմունիտետի անձնագրեր չտրամադրել այն անձանց, ովքեր արդեն բուժվել են կորոնավիրուսից:

ԱՀԿ-ն նշում է, որ հետազոտությունների մեծ մասի համաձայն, կորոնավիրուսից ապաքինված մարդու մոտ առաջանում են հակամարմիններ, սակայն շատ հաճախ դրանց մակարդակը բավականին ցածր է:

«Համաճարակի այս փուլում հակամարմինների շնորհիվ ձեռք բերված իմունիտետի արդյունավետության ապացույցներն անբավարար են այն բանի համար, որպեսզի երաշխավորվի «իմունիտետի անձնագրի» կամ« ռիսկ չպարունակող հավաստագրի» ճշգրտությունը»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

Այս մասին հայտնում է BBC News-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ