fbpx
Սպորտ

Այսքան տարիներ աշխատել եմ, որ խաղամ Բարսայում․ Ֆատի

Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա ծագող աստղ Անսումանե Ֆատին մեկնաբանել է ակումբի հետո պայմանագրի երկարաձգումը, որի մասին պաշտոնապես հայտնի դարձավ ժամեր առաջ։

Ֆատին ասել է, որ շատ ուրախ է իրադարձության համար, քանի որ շարունակելու է հանդես գալի իր սիրելի թիմում։

Նա նշել է, որ «Բարսայում» խաղալը հենց այն է, ինչի համար ինքն աշխատել է տարիների շարունակ։

Ֆատիի խոսքով՝ այժմ իրեն մնում է շարունակել աշխատել ու վերականգնել վստահությունը խաղադաշտում։

Ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Ֆատին վնասվածք ուներ ու վերջերս է վերադարձել խաղադաշտ։ Նա արդեն հասցրել է 2 գոլի հեղինակ դառնալ։

Հիշեցնենք նաև, որ Ֆատիի ու «Բարսայի» նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ