fbpx
Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հունիսի 17-ին, ժամը 18:55-ից 19:32-ն Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ, Շենիկ և Դալարիկ համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2553 կրակոց:

***

Ժամը 16:18-ից 17:06-ը Տավուշի մարզի Բագրատաշեն, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան, Արճիս, Կողբ և Բերդավան համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2585 կրակոց:

***

Ժամը 16:17-ից 16:23-ը Շիրակի մարզի Հացիկ համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:

***

Ժամը 15:52-ից 18:06-ը Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ճոճկան, Գյուլագարակ, Ագարակ, Ամրակից, Յաղդան, Վարդաբլուր, Լեջան, Օձուն, Հագվի և Աքորի համայնքների տարածքներում տեղակայված 26 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 և երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 6549 կրակոց:

***

Ժամը 14:54-ից 15:22-ը Լոռու Միխայելովկա համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 300 կրակոց:

***

Ժամը 14:40-ից 15:20-ն Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի և Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 15 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2416 կրակոց:

***

Ժամը 14:04-ից 15:07-ն Արմավիրի մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Փշատավան, Շենավան, Ամասիա, Այգեշատ (Արմավիր), Տանձուտ, Արմավիր, Մրգաշատ, Եղեգնուտ, Արևիկ, Նոր Արտագերս, Ակնալիճ, Մայիսյան, Արշալույս, Ծաղկալանջ, Արգինա, Ալաշկերտ, Արաքս (Արմավիր) և Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 67 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 16435 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ Տավուշի մարզի Բերդավան, Կողբ, Լոռու մարզի Մեծավան համայնքների և Վանաձոր քաղաքի տարածքում տեղացել է մանր չափի կարկուտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ